▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ գինին պետք ա չխմի պաշտոնյան»․ Փաշինյան

«Էդ գինին պետք ա չխմի պաշտոնյան ու չօգտագործի: Գինին պետք ա տան պետական գույքի կառավարմանը»,- Կառավարության նիստի ժամանակ, ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նկատառմանը, ասաց վարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ գործադիրը քննարկում է հանրային ծառայողների կողմից ստացած ու պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Ըստ Արդարադատության նախարարի՝ գործող օրենքով հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի ու նրան տրված ցանկացած նվեր ոչ թույլատրելի է, բացառություն են կազմում միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող ու արարողակարգային նվերները: Ընդ որում, այդ ժամանակ տրվող նվերները նույնպես դառնում են պետության սեփականությունը, եթե դրանց արժեքը 60 հազար դրամից ավել է: Պաշտոնյան նշեց, որ ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվող նախագծով կարգավորվում են բոլոր հարցերը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատել էր. «Քաղաքականությունը հասկանալով ու կիսելով հանդերձ, հատկապես արարողակարգային նվերների պարագայում, պաշտոնյաների հանդիպման ժամանակ, ինչ-որ բան փոխանցվում է, դա կարող է լինել գիրք, կոնյակ, գինի... օրինակ մյուս կողմը կարող է գինի նվիրել, որը ասենք՝ 120 եվրո արժողությամբ լինի... էդ գնահատման պահը, բան, տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ ու ստիպված լինենք շարունակաբար թղթաբանությամբ զբաղվել»:

Նշենք, որ կառավարությունը քննարկում էր հանրային ծառայողների կողմից ստացած ու պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Ըստ Արդարադատության նախարարի՝ գործող օրենքով հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի ու նրան տրված ցանկացած նվեր ոչ թույլատրելի է, բացառություն են կազմում միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող ու արարողակարգային նվերները: Ընդ որում, այդ ժամանակ տրվող նվերները նույնպես դառնում են պետության սեփականությունը, եթե դրանց արժեքը 60 հազար դրամից ավել է: Պաշտոնյան նշեց, որ ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ուստի նախագծով կարգավորվում են բոլոր հարցերը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատեց. «Քաղաքականությունը հասկանալով ու կիսելով հանդերձ, հատկապես արարողակարգային նվերների պարագայում, պաշտոնյաների հանդիպման ժամանակ, ինչ-որ բան փոխանցվում է, դա կարող է լինել գիրք, կոնյակ, գինի... օրինակ մյուս կողմը կարող է գինի նվիրել, որը ասենք՝ 120 եվրո արժողությամբ լինի... էդ գնահատման պահը, բան, տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ ու ստիպված լինենք շարունակաբար թղթաբանությամբ զբաղվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին