ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից վերահսկող որևէ լծակ ուզենամ: Ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոոր լծակներն ունեմ.. Էսօր նույնիսկ ԱԺ-ն լավ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի: Կրկնում եմ՝ իմ քաղաքական ողջ գործունեության ընթացում չի եղել նախադասություն, որ իշխանությունից վերահսկողական լծակներ ուզենամ... Էդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում ա կոնֆորմիստ, հարմարվում ա իշխանության հետ»: