Գնում եմ ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։
Գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ու ներկայացրել ֆեյսբուքյան ուղիղ միացում:
Ճանապարհին ՝ Կառավարական շենքի մուտքի մոտ, Նիկոլ Փաշինյանը զրուցել է նստացույց անող երիտասարդ դաշնակցականների և ուսանողների հետ, ովքեր պահանջում են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում... Որ Արայիկ Հարությունյանը թալանչի ըլներ, որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկը դեմ չէր լինի, չէ՞... ՀՀ կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»,- ասել է վարչապետը:
Երիտասարդները, մասնավորապես, բողոքել են նախարարի «բառամթերքից» և փաստից, որ նախարարությունը ֆինանսավորում է Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումը:
Մանրամասն՝ տեսանյութում: