▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, լո՞ւրջ եք ասում. Թաթոյանին զայրացրեց Մարիա Կարապետյանի ելույթը

«Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում».

Արման Թաթոյանին զայրացրեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը ՄԻՊ-ը նշեց, որ մեդիատեռորը հենց իշխանույթունն է իրականացրել պատերազմի ողջ ընթացքում և հետո՝ սուտ ու ապատեղեկատվություն ներկայացնելով հանրույթյանը։ Սահմանին ապրող մարդիկ պատկերացում չունեն՝ ի՞նչ է կատարվում:

Թաթոյանը նշեց, որ «Հանրային հեռուստաընկերությունը» չի հեռարձակում ՄԻՊ-ի հայտարարություններն ու դիտարկումները սահմանում տիրող խնդրահարույց իրավիճակին մասին՝ ձևացնելով, թե որևէ խնդիր չկա, մինչդեռ պատկերը հակառակն է։

Արման Թաթոյանը ցավով նշեց, որ Հայաստանի իշխանությունները օգնում են Ադրբեջանին՝ տպավորություն ստեղծելով, թե սահմաններում ամեն ինչ կարգին է և մոլորեցնում են հանրությանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին