Էդ նռնակները պիտի ձեր «հետևը մտցնեին» ու նոր «պայթցնեին». հերոսի հայր
Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։
***
«Իշխանությունը խաբեությամբ զավթած ազգադավները հունիսի 12-ին բացահայտ պատերազմ հայտարարեցին հայ ժողովրդին՝ թիկունքում ունենալով Արևմուտքի աջակցությունը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծ, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Խաչիկ Մանուկյանը։ «Այն բանից հետո, երբ Ամերիկայի դեսպանն իր հայտարարությունն արեց, ուղղորդողներից մեկը, գուցե ամենագլխավորը, հասկանալի դարձավ՝ ԱՄՆ-ն էր։ Կարծում եմ՝ դեսպանը հենց Բայդենի խոսքը փոխանցեց, որ այո՛, հայ ժողովուրդ, ձեզ պատերազմ ենք հայտարարել։ Հիմա հասկանալի է, որ սրանք կռվելու են, ինչպես ուկրաինացիներին ասին՝ մինչև վերջին ուկրաինացին, հիմա էլ կռվելու են մինչև վերջին հայը»,- ասաց Մանուկյանը։