Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանին, նշել է.
«Ես իրեն հավատում եմ: Իմ նախաձեռնությամբ այցելել եմ նրան, որպեսզի հարցնեմ նրա առողջական վիճակի մասին: Ասել եմ՝ գեներալ ջան, ինչպես եք, բոլոր կալանավորներին մաղթում եմ առողջություն»:
Իսկ ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալային պատմությանը, Շարմազանովն ասել է.
«Վաչապետը որ իրավունքով է նախքան ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական է հնչեցնում: Էդ որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- նշել է նա: