Քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծել են իր տան շքամուտքի դիմաց։ Քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է,որ ծեծից հետո Էդգար Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա գտնվում է Էրեբունի ԲԿ-ում: |
Հավելենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։
Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց Էդգարը չի ճանաչել։