▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։

ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- գրառել է նա։:

Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև.

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին