▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը հիշեց Մարկ Տվենին


«Քաղաքական աշունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ-ում քաղաքական ծրագրային օրակարգի միակ նախաձեռնողը ՀՀԿ-ն է, որ Հայաստանի ներքաղաքական բարեփոխումների միակ նախաձեռնողն ու լոկոմոտիվը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, դա ազդարարեց նաև նախագահ Սարգսյանի ծրագրային ելույթը կուսակցության 16-րդ համագումարում»,-ԱԺ իր ելույթում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Ժարմազանովը:

«Նշվեց մի շարք կարևորագույն սկզբունքների մասին և սկզբունքների սկզբունքը ազգային գաղափարի հայտարարումն էր, ուժեղ Հայաստանի, որտեղ չկա ներքին թշնամանք, որտեղ կա ազատ մրցակցություն, կա արդարություն, որտեղ  չկա կոռուպցիա, ուժեղ Հայաստան, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ներուժը պիտի ներդնի հանուն ՀՀ-ի զարգացման»,-հավելեց նա:

«Կարևոր սկզբունք էր նաև այն, որ մեր փոխարեն որևէ մեկը մեր խնդիրները չի լուծելու: «Այստեղ նաև ազդարարվեց, որ դեռևս ամենակարևոր խնդիրը մեր անվտանգությունն է, և մեր բոլորի հայացքները պետք է ուղղենք մեր պետության ամրապնդմանը»,-նկատեց նա:
Վերջինս անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.

«Այս կոնտեքստում վերջին շրջանում հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ հարևան երկրի ղեկավարը: Նախ նա առաջին անգամ խոստովանեց, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որ ճանաչեն Ղարաբաղի անվտանգությունը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ միջազգային հանրությունն էլ է հասկանում, որ ուշ, թե շուտ ԼՂՀ-ն պետք է միջազգայնորեն ճանաչվի:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքին, թե Ադրբեջանը հիմնել է Ալիևի հայրը, ապա ԱԺ փոխնախագահը  սա որակես ինքնագոլ սեփական դարպասը: «Հասկանալով, որ ինքն արել է իր նախկին հայտարարություններին հակասող հայտարարություն՝ Ալիևն անցավ աղմկալի հարձական, աղմուկ-աղաղակով հիշեց Ադրբեջանի «պատմական» հողերի մասին: Անհարմար է, աղմուկ մի արեք: Առնվազն Միլանի ֆուտբոլային ակումբը 10 տարով մեծ է, քան Ադրբեջանը, ավելին աղմուկ անելը փաստերի մասին չի խոսում, և այստեղ հիշեցի Մարկ Տվենին, ով ասում է՝ աղմուկ անելն օգտակար չէ, հավն էլ է ձու ածելիս աղմուկ անում այնպես, իբր թե մի ամբողջ աշխարհ է ի հայտ բերել, դրա համար մի աղմկեք, պարոնա՛յք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին