Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի բուժքույր Արեւիկ Հովհաննիսյանը մարտի 8–ին ներկա է եղել նշանադրութան արարողությանը, որին մասնակցել է նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված 45–ամյա տղամարդը։

Այս մասին գրում է News.am-ը:
Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը կայքի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան բուժքրոջը տուն է ուղարկել։
«Ունենք երկու բուժքույր, այն բուժքույրը, որը ներկա է եղել նշանադրության արարողությանը, իրեն տուն եմ ուղարկել, եկել էր, հենց մուտքից հետ եմ ուղարկել»,– ասաց նա։
Այնուամենայնիվ, նշանդրեքին մասնակցելուց հետո երեք օր բուժքույրը դպրոց է գնացել, շփվել աշակերտների և աշխատակիցների հետ։
«Ոչ ինքն է տեղյակ եղել, ոչ մենք։ Բնականաբար, հիմա անհանգստանալու առիթ ունենք»,– ասել է տնօրենը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝


