Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Էջմիածնի եկեղեցիներում այս օրերին շարունակվում են զանգվածային արարողություններ անցկացվել։
Թեև կորոնավիրուսը քաղաքում տարածվել է նշանադրության արարողությունից, և քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել խուսափել զանգվածային միջոցառումներից, բնակիչները հիմնական չեն հետաձգում նախատեսված հարսանիքները։
Մասնավորապես, news.am-ի տեղեկություններով՝ թե նախօրեին, թե այսօր մի քանի պսակադրության արարողություններ են անցկացվել Սուրբ Գայանե եկեղեցում։ Մկրտության արարողությունները նույնպես կայացել են ըստ նախատեսվածի։