Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։
«Փաստինֆո»-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ այս պահին դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։
«Դոն Պիպոյի» եղբոր սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից ասել են, որ ահազանգն ստացել են մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։
Հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։
«Նշենք, որ ավելի վաղ թելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել՝ մարդասպանների բանդայի անդամների ձերբակալության վերաբերյալ։ Ընդ որում՝ ըստ շրջանառվող լուրերի՝ վերջիններս գործում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանու ներքո։ Թե որքանով ձերբակալված բանդան կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ»,- գրում է կայքը։