▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել է ժամանակը. Մարիա Զախարովան` «3 + 3» ձևաչափ մասին

«Ռուսաստանն աջակցել է այս առաջարկին։ Եվ, իհարկե, կարծում ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի այս ձևաչափի մեկնարկային ծրագրերը կյանքի կոչվեն։ Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա մենք հակասական հայտարարություններ ենք լսում Թբիլիսիից՝ կապված այդ խորհրդատվական մեխանիզմում նրա մասնակցության հետ։ Բայց սա ինքնիշխան պետության դիրքորոշումն է։

Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ «3 + 3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում` պատասխանելով  Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով Հարավային Կովկասում «3 + 3» ձևաչափի ստեղծման վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «3 + 3» ձևաչափի վերաբերյալ ասել էր. «Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին