Մարտի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը կոչ արեց չվճարել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, քանի որ ըստ նրա կատարած ուսումնասիրության՝ Հայաստանի բնակչությանը մատակարվող գազը վատորակ է: Կատարված փորձը ցույց է տվել, որ նույն քանակի ջուրը Հայաստանում նույն ջերմաստիճանին հասնում է ավելի երկար ժամանակում ու դրա համար ծախսվում է ավելի շատ գազ, քան Վրաստանում:
Հիշեցնենք, որ Civilnet.am-ը տեսանյութ էր հրապարակել «Սուրճ եփենք Վրաստանում» վերնագրով, որում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի կալորիականությունը կասկածի տակ է առնվում: Փորձն իրականացվել է Երևանում և Վրաստանի Տետրի Ցկարո քաղաքում:
Տեսանյութը` Նախախորհրդարանի
)