▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով

Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով

«Ես չեմ գնա Ադրբեջան COP-ին մասնակցելու։ Դա ծայրահեղ կեղծավորություն է՝ թույլ տալ ավտորիտար «նավթային» պետությանն ընդունել COP-ը»:

Թունբերգը հիշեցրել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին սեփական բնակչության եւ հայերի հանդեպ, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների Արցախում Բաքվի կողմից։

Հավելենք, որ երեկ Նարեկ Մալյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․ «Հարևան Վրաստանում բերման են ենթարկել լիբերալ-ֆաշիստական գործակալական ամբողջ ցանցը: Լուսանկարում՝ իբր բնապահպան Գրետա Տունբերգը Թբիլիսիում ցույցերի ակտիվ մասնակից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին