▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ի՞նչ չարիք պիտի բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ վերջնականապես մերժվի. Արսեն Ջուլֆալակյան

ՔՊ ընտրող քաղաքացիները (ոչ քպ-ական պաշտոնյաները, ովքեր անձնական շահ ունեն…) կորցրել են նույնիսկ ինքնապահպանման սովորական բնազդը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ըմբիշ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Ուղղակի անհնար է պատկերացնել, թե էլ ի՞նչ չարիք պետք է բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ բացարձակ և վերջնականապես մերժվի:

հ.գ. Պարտված պատերազմ, կորսված պատմական տարածքներ, ավերված Արցախ, հազարավոր զոհեր և վիրավորներ, քանդված բանակ, տնտեսություն, կրթական համակարգ, պատճառված հսկայական ֆինանսական վնաս, ձախողված պայքար քովիդի դեմ՝ 4000-ից ավել մահացածներով, ծայրահեղ ատելության տարածում հանրության մեջ…լավ, էլ սրանից ավել ի՞նչ անեն», - գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին