«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի հայաստանյան էլիտան հարսանիքների մեջ էր․ «Ռենեսանս» ռեստորանում Վայոց Ձորի նախկին մարզպետ, Ջերմուկի «Հայաթ փլեյս» հյուրանոցում 25 միլիոն դոլար ներդրում կատարած Սամվել Սարգսյանի դստեր հարսանիքն էր, իսկ «Օջախում»՝ նախկին ոստիկանապետ, ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի դստեր: Փեսաները քաղաքական էլիտայից չեն:
Սերժ Սարգսյանը մասնակցել է երկու հարսանիքներին էլ։ Սամվել Սարգսյանի հյուրերի թվում են եղել Արմեն Երիցյանը, Տարոն Մարգարյանը, «Ավշարի» Արայիկ Գրիգորյանը, մարզպետներ, Սուրիկ Խաչատրյանը, Ալիկ Սերգեյիչը: Իսկ քավորը եղել է Հեղինե Բիշարյանի որդին:
Թոշակի անցած Հայկ Արտյոմիչի դստեր հարսանիքին ներկա են եղել Սերժ Ազատիչը, Աղվան Գառնիկիչը, նախկին ոստիկաններ` Աշոտ Գիզիրյանի եւ Արարատ Մահտեսյանի ղեկավարությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում