Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Սոնա Շահգելդյանի հետ է` ոստիկանության զինանշանի ներքո:
Սոնա Շահգելդյանն Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ լուսանկարվել են ոստիկանության մշակույթի տանը` տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հերթական հանդիպումից հետո:
Իսկ տեսահոլովակը նկարահանվում է «Պահապան հրեշտակներ» երգի հիման վրա, որ նվիրված է ՀՀ Ոստիկանությանը. երգը հնչել է տարբեր միջոցառումների ժամանակ և ,կարելի է ասել, դարձել է ոստիկանության ոչ պաշտոնական երգը:
«Պահապան հրեշտակներ»-ի «դերում» հանդես են գալու, երգը կատարելու ու տեսահոլովակում նկարահանվելու են Սոնա Շահգելդյանն, Էմմին, Նարեկ Բավեյանը, Սարոն և ուրիշներ:
Ինչպես ոստիկանությանը նվիրված մյուս երգերում ու տեսահոլովակներում` այս անգամ ևս մասնակից է լինելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` փոքրիկ երգչուհի Անգելինա Գասպարյանը:
«Պահապան հրեշտակներ» երգը` ստորև.