▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն ՔՊ-ից ճաղատ պատգամավորն ասում էր` լեզու ***եմ, ականջ ***եմ, նա հաստատ պիտի դատվեր, իսկ ես բան չեմ ասել». Բագրատյան

Դատարանի բակում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանեց կողմնակալ դատավարությունների վերաբերյալ հարցին:

«Էն ՔՊ-ից ճաղատ պատգամավոր էր, որ ասում էր` ականջ կտրեմ լեզու կտրեմ, նա իհարկե պիտի դատվեր: Ինչ վերաբերում է բորդյուր կրծել, ասֆալտ լիզել և այլն, որ Փաշինյանի խոսքերն են, կարելի է ասել, փոխաբերական իմաստով քաղաքական բան ա անում, ենթադրենք: Հիմա, եթե Փաշինյանի պարագայում ոչինչ չեն ձեռնարկում, իմ պարագայում ոչինչ չպիտի ձեռնարկվի, ես ընդհանրապես ոչինչ չեմ ասել:

Բռնության կոչ են իրենք հասկանում, որ ես ասել եմ` «***ացրեք այդ մարդուն, ***ացրեք այդ իշխանությունը»: Վերացնել բառը օգտագործվել է հեռացնել, դադարեցնել իմաստով: Ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել, բա հայրենիք ա կորչում, կորավ, բա ի՞նչ պիտի անեի: Չէ՞ որ մենք ապրիլին այդ կոչը ուղղում եմ Փաշինյանին, ասում եմ ճանաչիր Ղարաբաղը, մի ամիս հետո ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմի մեջ: Դրանից հետո ես հասկացա, որ սա որոշել է ոչնչացնել ԼՂ-ն` պրոբլեմը գցելով ռուս խաղաղապահների ջեբը: Իմ ելույթից մի ամիս հետո նա Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին