«Ընդդիմությունը պետք է մտածի խորհրդարան վերադառնալու մասին, ԱԺ աշխատանքը դրանից որևէ կերպ չի տուժում, դրանից տուժում են իրենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նիստերը բոյկոտելու վերաբերյալ հայտարարությանը։ «Իրենք շարունակում են զբաղեցնել սենյակներ, ստանալ աշխատավարձ, բայց չգալ նիստերին»,- ասել է Սիմոնյանը՝ շարունակելով․ «Ծանոթացել եմ մի հետազոտության․ հարցում է անցկացվել և մեր քաղաքացիների 90 տոկոսը՝ անկախ քաղաքական հետաքրքրություններից, բացասական են վերաբերվում այդ գործելաոճին։ Ինչ վերաբերում է հետագային, ես չեմ կարծում, որ մենք ևս մեկ անգամ իրենց կտանք այդ հնարավորությունը՝ չգալ այստեղ, և դա մնա առանց հետևանքի»։ Արդյոք այդպիսով սպառնում է մանդատներից զրկե՞լ ընդդիմադիր պատգամավորներին՝ հարցին, ԱԺ նախագահը պատասխանել է․ «Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ, և դա օրենքի պահանջն է»։ |
«Ընդդիմադիրներին ուղիղ ասում եմ՝ եթե էլի չգան նիստերի, մանդատից կզրկվեն». Ալեն Սիմոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet