Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասել է, որ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու շուրջ քննարկումներ եղել են և չի բացառել, որ գուցե Ավինյանին նշանակի այդ պաշտոնում։
«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետը անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը։
Հիշեցնենք, որ մամուլը քանիցս գրել է, որ Տիգրան Ավինյանին պատրաստվում են Երևանի ստվերային քաղաքապետ նշանակել։