Դիտեք նաև՝
Yelaket-ի #commentstory էլեկտրոնային հաղորդման հյուրն էր դերասանուհի Թամարա Գևորգյանը։
Դերասանուհին հետևում է իր անձի և գործունեության շուրջ գրված մեկնաբանություններին.
«Ես հետևում եմ։ Այն մարդիկ,ովքեր ասում են`«ես քոմենթ չեմ կարդում», չեմ հավատում, որովհետև մենք չենք ապրում մեծ երկրում։ Այդ քոմենթ գրողը շատ հնարավորա քո կողքի հարևաննա, ու էնքան փոքրա այս ասպարեզը և զբաղվածությունն էլ չի կարող այնքան շատ լինել, որ չկարողանաս մտնել, նայել, թե հանդիսատեսն ու հեռուստադիտողը, ում համար գործունեություն ես ծավալում, ինչ կարծիք ունի քո մասին։ Սիրում եմ պրովոկացիոն նյութերի մեկնաբանություններ կարդալ, հասկանալ ինչ են մտածում մարդիկ։ Տեսնում ես 12-13 տարեկան երեխաների բառապաշարը, ուզում ես շատ արագ տոմս վերցնել գնալ։ Հետո հասկանում ես, որ քո հայրենքը սիրում ես ու մնում ես»։
Մեկնաբանություններից մեկն այսպիսինն էր.
«Թող ինձ ներեն բոլորը, բայց իրա մոտ ինչ-որ կեղծավոր ու նախանձոտ բան կա՝աչքերնա երևի։ Նախօրոք ասեմ` չեմ ճանաչում անձամբ. վանումա շատ»։
«Ես շատ եմ լսել այդ կարծիքն իմ մասին։ Բաց գույնի աչքերով մարդիկ չգիտես ինչի գոռոզության, նախանձության, մեծամտության հետ են ասոցացվում։ Հաստատ այս նկարագրությանը չեմ համապատասխանում»։
Քննարկելով «Քաղցած չէինք սպասում» հաղորդման մեկնաբանությունները` դերասանուհին նշեց.
«Ցավոք սրտի, երբ հաղորդումը պլանավորվում էր նկարահանվել, իմ ընտանիքում դժբախտ դեպք տեղի ունեցավ։ Իմ տատիկը ընկավ հիվանդանոց ինսուլտ ախտանիշով։ Ես չէի կարող տանն իրականացնել նկարահանումը։ Չուզեցի թիմը տուժի իմ անձնական խնդիրների պատճառով։ Որոշեցինք վարձակալել բնակարան՝ նկարահանման պահին պարզվեց շատ բաներ չկան այդ բնակարանում։ Հետո եմ հասկացել, որ մարդկանց մոտ կարա տպավորություն լինի,որ ես սեղան աթոռ չունեմ,կամ ափսե բաժակ…նկարեցինք անցանք առաջ։ Իմ մոտ ցուցամոլություն չկա, չեմ էլ մտածել` ինչ կմտածեն, սեղանին դրված ռոկոկո բաժակներ, թե՞ ինչ։Իմ համար կարևոր էր նկարահանումն անել ՝ինչ կար ձեռքի տակ դրանով։ Հետագայում բացթողումեր տեսել եմ՝դե հիմա…»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
***