▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են թիմի աչքը վախեցնել, մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան

Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են թիմի աչքը վախեցնել, բայց մենք մինչև վերջ գնալու ենք: Այս մասին թիմակիցների հետ հանդիպման-քննարկման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից՝ տեղին-անտեղին թիմին վախեցնելու համար: Ես ձեզ հանձնարարել եմ, ևս մեկ անգամ հանձնարարում եմ, շատ ուշադիր եղեք ընտանիքի հանդեպ, անմիջապես Կենտրոնական գրասենյակ տեղյակ եք պահում, տրամադրում եք փաստաբաններ, թիմով կողքն եք լինում:

Սա ժամանակավոր է, մենք մաքուր ենք, ամեն ինչ պետք է օրենքի սահմանում լինի ու որևիցե խախտում չկատարվի՝ ընտրակաշառք կամ որևիցե մի բան, մաքուր ենք, բայց ուզում են թիմի աչքը վախեցնել, մենք մինչև վերջ գնալու ենք»,- նշել է Ծառուկյանը:

***

Մարդիկ արդեն հոգնել են բռնելուց, մեկը մյուսին հայհոյելուց, վիրավորելուց, նրանք ուզում են օրեցօր լավ փոփոխություն զգալ իրենց առօրյա կյանքում, աշխատանքում ու ընտանիքում։ Մենք օդի մեջ բաներ չենք ասում, դատարկ-դատարկ չենք խոսում, ունենք բոլոր հարցերի պատասխանը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա իր ելույթում մանրամասնեց սոցիալական այն հիմնական դրույթները, որոնք պատրաստվում են իրենք կյանքի կոչել առաջին իսկ նիստի ժամանակ։

«Առաջնայինն այն է, որ առողջապահությունն ու կրթությունը պետք է լինեն անվճար։ Երկրորդը՝ թոշակների նվազագույն սպառողական զամբյուղը նվազագույնը 78 000 դրամ է, որն անմիջապես պետք է կարգավորվի։ Մյուս կարևոր խնդիրը վարկերն են։ Մարդիկ ընտանիքներով 15 տարի վարկի տակ են, չեն ապրում, այլ գոյատևում են։ Մինչև 3 միլիոն դրամ վարկն անմիջապես պետության կողմից ներում է շնորհվելու։ Պետական պարտքը 15 միլիարդ է, թող դառնա 16 միլիարդ, բայց 2 միլիոն 200 000 մարդ այդ ճահճից դուրս գա»,- ասաց նա։

Ծառուկյանը շատ անարդար որակեց Երևանում շուկայական գներով գույքահարկի 100%-ով ավելացումը։ Նա վստահեցրեց՝ այդ որոշումը չեղյալ է հայտարարվելու, իսկ սահմանապահ ժողովրդին տրվելու է գույքահարկի արտոնություն։ Բացի այդ, անդրադարձ կատարվեց փոքր ու միջին բիզնեսի հարկային թեթևացումներին։ Մինչև 60-80 միլիոն դրամ շրջանառության դեպքում տնտեսվարողները որևէ հարկ չեն վճարելու և չեն ստուգվելու, իսկ մինչև 160 միլիոն դրամի դեպքում վճարելու են ընդամենը 1 տոկոս հարկ։

Ծառուկյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։

«Մենք իրավունք չունենք թշնամի ունենալու, մենք պետք է բոլորի հետ լավ լինենք։ Ինչո՞ւ ենք Ռուսաստանի հետ թշնամանում, եթե դու երկրորդ ճանապարհը չունես, ինչո՞ւ ես թշնամանում։ Նույն ճակատագրին արժանացել էր Վրաստանը, որն իր մանդարինն ու գինին չէր կարողանում վաճառել։ Ո՞վ է Եվրոպան, Եվրոպան իր գլուխը չի կարողանում պահել»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին