Shamshyan.com-ը գրում է‚ որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում «Բլյու Արրթս Փրոդաքշնս» ընկերության տնօրեն` Ֆայեղեհ Աթաշինի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմումով հայտնել է, որ իր ընկերությունը, հանդիսանալով Գուգուշ երգչուհու համերգների կազմակերպման և անցկացման իրավատերը, այս տարվա օգոստոս ամսին Կուրոշ Շոկուֆանդեհը ձեռք է բերել երգչուհու համերգը անցկացնելու իրավունք, որը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս տարվա օգոստոսի 31-ին: Դիմումատուն հայտնել է նաև, որ Կ. Շոկուֆանդեհը իրենց ընկերությանը պետք է վճարեր 285 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով վճարում չի կատարել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում