Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ենոքավանի ընձառյուծն է՞լ է հիասթափվել Նիկոլ Փաշինյանից ու անվերադարձ հեռացել
Մի տեսակ անհանգիստ եմ, Ենոքավանի ընձառյուծից վաղուց լուր չկա; Տարիուկես առաջ՝ 2020թ․ մայիսի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց․ «Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներն այցելել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ այս պահին քննարկվում են ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերվող մի շարք հարցեր։ Ավելի ուշ նախատեսվում է այցելել անտառհատված, որով անցել է հազվագյուտ կենդանին»։ Երևի Ենոքավանի ընձառյուծն էլ հիասթափվեց արմատներով ենոքավանցի Նիկոլ Փաշինյանից և անվերադարձ հեռացավ այդտեղից»։ |