▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ. Կարեն Կարապետյան

 

 

 

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։

«Այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։ Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց  բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», - ասաց վարչապետը։

Հաշվի առնելով վերոգրյալը` Կարեն Կարապետյանը հանձնարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաեւ ԿԲ նախագահին մեկամսյա ժամկետում քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: «Երկրորդը՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, մարզպետներին, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին եւ առաջարկում ենք Երեւանի քաղաքապետին երկուամսյա ժամկետում ամփոփել եւ արդիականացնել Կադաստրի տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները եւ ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարարությանը սոցիալական անապահովության համակարգը գնահատելու համար»,- հանձնարարեց վարչապետը: 

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերով.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին