Մարդ ոնց կարա ասի , ես առաքելական եմ, ու հելնի Ծոմակի համար դոշ տա:
Մարդ ոնց կարա ասի, որ Վազգեն Մանուկյանը հաղթել ա, բայց չորս տարի առաջ գնա ու կեղծարարի ձեռը տնկի:
Մարդ ոնց կարա գնա Նիկոլի դեմ Նիկոլին ինադու թեկնածություն դնի, էսօր Նիկոլին կանչի ու հիմա էլ սրա ձեռը տնկի:
Մարդ ոնց կարա Վարդան Խաչատրյանի քֆուրով լարի Ժառանգությունից հետո էլի լպստվի հետը :
Մարդ ոնց կարա հայ ազգի համար վիզ դնի, եթե իրա հալալ հերը հայերին քոչվոր ա ասում:
Մարդ ոնց կարա պահանջի Արցախի անկախությունը, եթե Արցախը վաղուց Հայաստանի անբաժան մասն ա:
Հ.Գ. Շատ լավ հիշում եմ, ոնց էր Րաֆֆին հայ-թուրքականի վախտ թռել-պախկվել Քարվաճառում ու հալալա դաշնակներին որ գտան ու բերեցին Երևան:
Ինձ մի ստիպեք Րաֆֆի սիրել, ինձ մի ստիպեք Սերժ սիրել, ինձ մի ստիպեք որևէ մեկին սիրել:
Ընտրել եք լավ եք արել, բայց ձեր երեսունքանի տոկոսը վզիս մի փաթաթեք:
Հ.Հ.Գ. Հա, ու լյուբոյ ստեղ մտած վիրավորողը, ավտոմատ բլոկ ա գնալու:
Ու էտ լևոնական դիշովի տրյուկները` Ով մեր հետ չի , տականք ա (սերժական ա, քոչարյանական ա և այլն) մի կրկնեք, անցած էտապ ա:
Իմ պատերազմը Րաֆֆին չի, իմ պատերազմը Սերժ չի, իմ պատերազմը թուքի հետ ա, ներսի ու դրսի:
Ընտրել եք` լավ եք արել, բայց ձեր երեսունքանի տոկոսը վզիս մի փաթաթեք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet