▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններից հետո Ադրբեջանը Երևանից դրական պատասխան է ակնկալում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն՝ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, Երևանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում.

«Հայաստանի կառավարությունն անտեսում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մեր ցանկացած հայտարարություն։ Չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին։ Բայց այժմ՝ ընտրություններից հետո, մենք դրական պատասխան ենք ակնկալում»,- ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարներին։

Ալիևը հայտարարել է նաև, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է և այդ հարցի շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին