▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններին առաջադրված ուժերի մի մասը դեռ «չի արթնացել»

Երևանի ավագանու ընրություններին առաջադրված կուսակցությունների մի մասը դեռ չի շտապում գնահատականներ տալ  ընտրությունների արդյունքերի վերաբերյալ: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունն իր  գնահատականների վերաբերյալ կամ ավելի ուշ հայտարարություն կտարածի, կամ մամուլի ասուլիս կհրավիրի:

Այս պահի դրությամբ լռում և գնահատականով դեռ հանդես չեն գալիս նաև  ԲՀԿ, ՕԵԿ և «Առաքելություն» կուսակցությունները:

Իսկ ավելի վաղ իրենց գնահատականներն են հայտնել ՀԱԿ-ն  ու «Բարև Երևան» դաշինքը:

ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ «խայտառակ» ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում:

Իսկ «Բարև Երևանն» էլ հայտնել է, որ մտադիր է դիմել իրավապահ մարմիններին` մի շարք ընտրատեղամասերում պահանջելով քվեների վերահաշվարկ:

Հիշեցնենք, որ Հայաստանի  ԿԸՀ նախնական տվյալներով,  Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է  ՀՀԿ-ն, որը ստացել է 235. 512 ձայն` ընտրողների քվեների 55,89 տոկոսը:

Երկրորդ տեղում ԲՀԿ-ն  է` 97.189 ձայնով (23,07 տոկոս), iսկ «Բարև, Երևան» դաշինքը ստացել է 35. 732 ձայն (8,48 տոկոս):

 ՀԱԿ-ը  (4,39 տոկոս (18499) , ՀՅԴ-ն (3,79 տոկոս (15999), ՕԵԿ-ն (3,74 տոկոս (15733) ու «Առաքելությունը» (0,64 տոկոս (2692) ներկայացված չեն լինի Երևանի ավագանիում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին