▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եռակողմ հանդիպման գաղափար կար, բայց կողմերից մեկը չի աջակցել դրան». Ուշակով

Զանգեզուրի միջանցքի թեման, հավանաբար, շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե, նախագահը նստել է կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը:


***
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի ու Երևանի միջև հակամարտությունը կարգավորելու համար, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ոչ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել: Նման գաղափար կար, բայց կողմերից մեկը չի աջակցել դրան»,- նշել է նա։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել նման ձևաչափին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին