«Մենք, ինչպես դուք, այս մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են լինում նման դեպքերում, չեն օգտագործվել»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելուն: Նա նշել է, որ Հայաստանին ուղղված հարցեր կան այդ առնչությամբ: Դիտեք նաև՝ |
«Եռակողմ հանդիպմանը չմասնակցելու մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet