▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երասխի հատվածում էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը օգտագործել է ականանետեր

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը օգտագործել է ականանետեր: Այս մասին հայտնում են Wargonzo նախագիծը` հղում անելով առաջնագծում իր աղբյուրներին:

«Նախիջեւանի հետ շփման գծի առանձին վայրերում հարակից գյուղերի բնակիչները նույնիսկ լսել են ավելի ծանր զինամթերքի, հնարավոր է՝ ականների պայթյունները:

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա»,- գրում է Wargonzo-ն: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին