▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին

Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը և Շանթ Ժուռոյանը:

Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը News․am-ին պատմել է, որ Մասիսը և Շանթը հարազատ եղբայրներ էին:

«Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմել է նախկին գյուղապետը:

Նա ասել է, որ եղբայրներն ամուսնացած չէին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին