▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրատո» ջոկատի անդամն առաջարկել է կանգնեցնել Արայիկ Հարությունյանի արձանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել եւ առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։

Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը եւ առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը։ Գովերգել է նաեւ իր նախկին «հրամանատարի» ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին․ մասնավորապես ասել է, որ Փաշինյանն այսօր 85 տոկոս վարկանիշ ունի։ Ելույթը, մեղմ ասած, լավ չի ընկալվել ԱՀ խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին