▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ աթոռապաշտները թոշակառուի հացն էին ուտում, «Օրրան»-ի պատերը պարիսպի պես ամուր մարդկային ճակատագրեր էին փրկում

 

«Ժառանգություն» կուսակցության ավագանու ընտրություններում ներառված Սոնա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում

 

«Այսպես՝ ուղիղ տասը տարի առաջ, երբ հայրս անազատության մեջ էր և ընտանիքս քաղաքական հալածանքների կիզակետում էր, այդ ժանանակ միակ լուսավոր առիթը եղավ այն, որ հնարավորություն ունեցա աշխատել Օրրանում, որտեղ զգացի մարդկային իրական անկեղծ ջերմություն ու հոգատարություն:

Հիմա կմտածեք, ի՞նչ կա որ: Անցյալ տասնամյակում, երբ աթոռապաշտները թոշակառուի կամ անապահով ընտանիքի հացն էին ուտում, Օրրանի պատերը պարիսպի պես ամուր մարդկային ճակատագրեր էին փրկում: Դրան զուգահեռ, երբ մեր երկրում ոտնահարվում էին մարդու իրավունքները, Հովհաննիսյան ընտանիքը ուներ մեկ կագախոս՝ պաշտպանել մարդու արժանապատվությունն ու բոլոր կարգի իրավունքները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ելնելով այս սկզբունքներից և նրանց մարդասիրական գաղափարներից, ես՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու եմ «Ժառագություն» կուսակցության ցուցակով: Ընտրել եմ այս թիմին, որովհետև նրանիցից շատերի հետ արդարության համար պայքարի երկար ու դժվար ճանապարհ ենք անցել և հասել հաղթանակի: Նոր Հայաստան Վստահում եմ մեր թիմին և պատրաստ եմ նվիրումով ծառայելու Նոր Հայաստանում առաջին՝ ազատ և արդար ընտրությունը կայացնող երևանցիներին՝ նոր ծրագրով, նոր ջերմությամբ և ամենակարևորը՝ ազնիվ ժպիտով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին