▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ես ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում. Սարհատ Պետրոսյան

Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբեք գործունեություն չի ծավալել, այսօր հանդիսանում է ՀՀ խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը եւ համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, եւ իրեն պատկանող ընկերությունն անմիջականորեն ներգրավված է այդ բոլոր գործընթացներում։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Նա վստահ է, որ Ավետիք Էլոյանը այդ թույլտվությունն ստացել է՝ օգտագործելով իր պաշտոնը։

«Այդ պետական պաշտոնյան մինչեւ պետական պաշտոնյա լինելը Հայստանում որեւէ գործունեություն չի ունեցել, նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը։ Ավետիք Էլոյանը մինչեւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը Հայաստանում չի ունեցել նախագծային գործունեության որեւէ առիթ։ Ինքը ստացել է այս պատվերը եւ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման շնորհիվ, եւ դրա մասին տեղյակ են բոլորը»,– ասաց Պետրոսյանը»։

Արձագանքելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե գուցե ինքը քաղաքաշինության կոմիտեն չի ղեկավարել և չի տիրապետում քաղաքաշինության ոլորտին, Սարհատ Պետրոսյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ ես ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում։
Իմ ողջ գործունեության ընթացքում հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի փորձագետ։ Ավինյանից եւս 2–3 տարի կպահանջվի, որպեսզի քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչ ունի ճարտարապետի կրթություն ստացած անձը»,– ասաց Պետրոսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին