▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 09.10.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ՝ Ջերմուկի տարածքները կամ Իշխանասարը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանից ավելի մեծ տարածք Ադրբեջանին հանձնած Նիկոլ Անհողը հպարտանում է Երևանում ինչ-որ հողակտոր պետությանը վերադարձնելու փաստով։
Նիկոլ Անհողը, ում կառավարման տարիներին մենք կորցրեցին Արցախը և Հայաստանից՝ Երևանից ավելի մեծ տարածք, առանց ամոթի իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, թե «... պետությանն են վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասարակական տարածքը և հողամասը՝ 3.8 միլիարդ դրամ մոտարվոր արժեքով»։
Հիշեցնեմ, որ Նիկոլի կառավարման տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է Սոթք-Խոզնավար հատվածը, Ներքին Հանդի, Տեղ գյուղի և Ջերմուկի տարածքները, Իշխանասարը և Սև լճի մեր հատվածը, որոնք Երևանից ավելի մեծ տարածք են կազմում։ Ավելին, ստախոս Նիկոլը բերքաբերցիներին խոստացել էր Կիրանցի և Ոսկեպարի հողերը Ալիևին նվիրելուց հետ վերադարձնել Բերքաբեր գյուղի 900 հեկտար տարածքը, որը չի կատարել։
Հայաստանի ԱՆԳԻՆ տարածքները Ադրբեջանին նվիրած Նիկոլ Անհողը հպարտանում է 3,8 միլիարդ դրամանոց ինչ-որ հողակտորի վերադարձով պետությանը։
Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ՝ Ջերմուկի տարածքները կամ Իշխանասարը, թե դա քո նման դավաճանի համար առոչինչ են և դրանով քեզ երկրպագողներին չես խաբի ու մանիպուլացնի»։

***

Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ ստորև․ «Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին