▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Երբ հարկավոր էր՝ ՀՀԿ-ի կողքին էր, երբ իշխանություն փոխվեց՝ հարմարվեց նորերին, հիմա՝ սպորտի ոլորտում է «փորձագետ» դարձել»․ Ավդալյան

Պավլիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանյան քաղաքական ու վարչական համակարգում կան մարդիկ, որոնք միշտ իրենց տեղը գտնում են, անկախ իշխանության փոփոխություններից։ Աննա Օհանյանը հենց այդպիսի կերպար է։ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք Հանրապետական, 2019-ին Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար, 2021-ից Հանրային հեռուստաընկերության հասարակության հետ կապերի պատասխանատու, իսկ հիմա ՀՖՖ գործկոմի անդամ։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է այս անձնավորությունը հաջողացնում բոլոր ռեժիմների հետ հաշտ ապրել ու պաշտոն զբաղեցնել։ Երբ հարկավոր էր, Հանրապետականի կողքին էր, երբ իշխանություն փոխվեց հարմարվեց նորերին, իսկ հիմա արդեն սպորտի ոլորտում է «փորձագետ» դարձել։

Արդյոք սա մասնագիտական աճ է, թե՞․․․ Մինչ ուրիշները պայքարում են իրենց ոլորտում առաջընթաց ունենալու համար, որոշ «ընտրյալներ» պարզապես լողում են քաղաքական հոսանքի ուղղությամբ։

Սա կարող է օրինակ ծառայել երիտասարդների համար, թե հերթական ապացույցն է, որ Հայաստանի համակարգում հաջողում են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ ճկունները»։

Լուսանկարն՝ Աննա Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին