▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հայերը ԼՂ-ից ՀՀ էին փախչում` անվտանգային դաշնակիցները իշխանությունը տապալելու փորձ էին անում․ Փաշինյանի ելույթը ԵԽ-ում

Երբ հայերը ԼՂ-ից ՀՀ էին փախչում` անվտանգային դաշնակիցները իշխանությունը տապալելու փորձ էին անում․ Փաշինյանի ելույթը ԵԽ-ում

«Այն ժամանակ, երբ 100 հազար հայերը ԼՂ-ից փախչում էին ՀՀ, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։ Բայց ՀՀ ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, ու մեր պետության դեմ նյութված հերթական դավադությունը ձախողվեց»,- այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին ԼՂ-ում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ. մենք այդ գործը պատվով կատարեցինք»,- նշեց նա:

Թարմացված․ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. «Եկեք շարունակենք կանգնած լինել ուս ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն ու երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Թարմացված․ «Ցավալի է, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի ու առանձին երկրների բանաձևերի, կոչերի, միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները ԼՂ-ում»,- Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԼՂ-ն այլևս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ում տներն ու բնօրրանը: Այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչո՞ւ ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է. Ադրբեջանը հստակ ու աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը»,- նշեց Փաշինյանը:

Թարմացված․ «Մենք պատրաստ ենք բոլոր գերիների, պահվող անձանց ու կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած»,- Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ընդգծել, որ դեռ 2021-ին ՀՀ-ն ԼՂ-ից ստացել ու Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների՝ որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք Ադրբեջանը դա ընկալեց ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ի հեճուկս այս ամենի, պետք է անսասան շարժվել դեպի խաղաղություն. «Ես ու ՀՀ կառավարությունը, ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը ունեն այդ քաղաքական կամքը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին