▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ ՀՀ-ն ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, Թուրքիան, որպես «սփոփիչ մրցանակ», կբացի որևէ անցակետ»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․

«Դեռ տարվա սկզբին եմ նշել, որ առանց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և Ադրբեջանի միջև կնքված փաստաթղթի Թուրքիա-Հայաստան փաստաթուղթ չի կնքվելու (այսօր այդ մասին ուղիղ տեքստով ասել է նաև Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն): Ավելին, դրանից հետո կնքելու կամ բանակցելու կարիք չի լինելու առանձնապես: Այն պահից սկսած, երբ ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս և նվիրի նոր տարածքներ ըստ «տարածքային ամբողջականության» սկզբունքի, Թուրքիան, որպես «սփոփիչ մրցանակ», կբացի որևէ անցակետ, որը Հայաստանին կտա ոչինչ, բացի նոր սպառնալիքներից և արդեն թուլացած Հայաստանի առջև նոր պայմաններ կդնի:
Այնքան հեշտ է սրա դեմն առնել: Պարզապես անհրաժեշտ է փոխել դե-ֆակտո իշխանությանը, ազգային իշխանություն հաստատել և համազգային մոբիլիզացիայով հերթով լուծել խնդիրները: Դրա համար ամեն բան առկա է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին