▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ կարգելվի սկանդալային դարձած «Սուրբը 2» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրումը․ նոր մանրամասներ

Ե՞րբ կարգելվի սկանդալային դարձած «Սուրբը 2» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրումը․ հայտնի է դարձել իրավիճակի զարգացման նոր մանրամասներ։ Ըստ այդ տեղեկությունների` իրավապաշտպանները դիմել են եկեղեցուն՝ խնդրելով միջնորդել համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք հստակ քայլեր իրականցնեն ֆիլմի ցուցադրումը արգելելու համար:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում, որ ըստ կայքի տեղեկությունների` եկեղեցին ժամանակ է խնդրել մտածելու համար, իսկ իրավապաշտպանները նախատեսում են բողոքի ցույց կազմակերպել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  մի խումբ իրավապաշտպաններ դիմել են դատարան՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը 2» սերիալի ցուցադրությունը Հայաստանի տարածքում արգելելու պահանջով։

Նրանց պնդմամբ` սերիալում առկա մարդասպանությունը` Հայր Սուրբի կողմից, ինչպես նաև տարատեսակ թմրանյութերի բաց օգտագործումը և պոռնոգրաֆիկ բնույթի տեսարանները, դեմ են ազգային արժեքներին և վտանգ են հանդիսանում հատկապես դեռահասների համար, որոնց շրջանում սերիալը լայն տարածում է գտել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին