Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Փորձում եմ այս օրերին հնարավորինս շատ դրական պահեր ստեղծել երեխաներիս համար։ Արցախը մեր երեխաների համար հայրենիք լինելուց բացի եղել է մեր ընտանիքի հաղթանակի խորհրադնիշը, հպարտությունը։
Փոքր տարիքից ենք նրանց պատմություններ պատմել, հերոսների անուններ սովորեցրել ու բացատրել, որ այն, ինչ պապիկը ու մեր մյուս հերոսները հաղթել ու պահել են, պետք է մենք էլ ամեն գնով պահենք։
Ու երբ Լևոնը պետք է մեկներ պատերազմ, նրանց մոտ հարց չառաջացավ, որովհետև գիտեին, որ նույնն արել է պապիկը ու նույնը կանեին իրենք, եթե մեծ լինեին։
Բայց ինձ դժվար էր երեխաներին բացատրել, որ Լևոնին փակել են, որովհետև մեր պայքարն Արցախի համար խանգարում է որոշ մարդկանց։ Տղայիս առաջին տրամաբանական հարցն այն էր, թե ու՞մ է խանգարում, ո՞վ է փակել, թու՞րքը. ու դժվարանում ես պատասխանել, որ՝ հայը։ Չես ուզում ո՛չ պետության ինստիտուտից հիասթափվեն, ո՛չ էլ ոստիկանից, որը, փաստորեն, ունակ է նման վայրենության ու հետո էլ` ստախոսության։ Դժվար է երեխաներին բացատրել, որ մարդը սխալ ոչինչ չի արել, բայց հայտնվել է այնտեղ, որտեղ գնում են սխալվելու ժամանակ. չես ուզում հիասթափվեն օրենքից ու դատական համակարգից։
Հուսով եմ՝ մի օր, երբ մեծանան ավելի լավ կպատկերացնեն քան, գուցե, ինձ մոտ է հիմա ստացվել բացատրել…
Հուսով եմ, երբ մեծանան, ավելի լավ Հայաստանում կապրեն։
Նրանց շարունակելու ենք մեծացնել որպես հաղթողի սերունդ՝ հպարտ ու արժանապատիվ։
When life gets hard, I’ll be there for you, oh darling»։
Տեսանյութում երաժշտությունը փոխված է։