▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ որ երեխեն չի լացում, հավես ա...Արուս Տիգրանյան

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանի  Tet a Tet-ի շրջանակներում  վերջերս մայրացած  լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանն անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի շարք թեմաների մասին:

Զրույցի ընթացքում Արուսիկը խոսել է  երեխայի ծննդի, հետծննդաբերական սթրես ասվածի, երեխայի խնամքի մասին:

«Իրականում բավականին ժամանակ ա պահանջվում  մայրանալու բերկրանքը զգալու համար, որովհետև բացի հաճելի էմոցիոնալ պահերից նաև բավականին բարդ էմոցիոնալ պահեր ես ապրում,շատ խառնաշփոթ վիճակա, էդ ամենի մեջ չես հասկանում`ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց, մենակ հասկանում ես, որ ամեն ինչ գլխիվայր շուռ ա եկել, բայց հետաքրքիրա, նորա ու երբ որ երեխեն չի լացում, հավեսա»:

Արուսը, խոսելով  «հետծննդաբերական դեպրեսիա» ասվածի մասին, նշել է հետևյալը.

«Բավականին ինֆորմացված եմ մտել մայրության էտապ իմ կյանքում, հնարավորինս պատրաստված, զինված եմ, բայց մեկա, էդ հորմոնալ փոփոխությունը քեզնից կախված չի:  Հետծննդաբերական դեպրեսիա ասվածը ինձ մոտ չի եղել:Բայց կա ոչ դեպրեսիա, ոչ լրիվ առողջ վիճակ, էդ երկուսի մեջտեղում էի: Ես խոսել եմ էդ մասին, երբ մայրիկները ծննդաբերությունից հետո էմոցիոնալ պահեր են ունենում,որը շատ նմանա դեպրեսիայի: Իմ մոտ եղավ էդ պահը, մի շաբաթ ծանր վիճակում էի: Ինձ մոտ ամենավախենալու էմոցիան անազատության զգացումն ա,ամենավատը, որ քեզ թվումա, դա հավերժա լինելու:Քեզ թվումա, որ դու էլ երբեք քեզ չես պատկանելու, չես կարողանալու տանից դուրս գալ, շատ վախենալուա, երբ որ մեկը ամբողջովին քո պատասխանատվության տակա ու լացումա»:

Աղբյուրն՝ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին