Պնդում եմ, որ ՀՀ-ն չունի նոր պատերազմի ռեսուրս, պնդում եմ, որ հնարավոր է փորձել հետ բերել Շուշին և Հադրութը՝ առանց պատերազմի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ես պնդում եմ նաև, որ պետք է փորձենք ամրացնել արժանապատիվ հարաբերությունները ՌԴ-ի հետ և կառուցել նոր հարաբերությունների ձև, որի մասին գրել եմ 2 տարի առաջ՝ իմ հոդվածում։ Պետք է ընդունենք, որ այլևս չունենք այն Հայաստանը, որն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրով։ Այս 3 տարիների ընթացքում նա ուղղակի քաշեց մեր միջից ամեն ինչ։ Կամ ընդունում ենք դա, ստանում ենք ճիշտ դեղամիջոցներ և գնում ենք դեպի ապագա, կամ շարունակում ենք իրար խաբել ու չենք ունենում ապագա։ Ես ապագայի կողմնակիցն եմ, ես եթե սկսեմ, սկսելու եմ հանուն ապագայի, ոչ թե հանուն անցյալի»,- ասել է նա։
Հարցին՝ եթե Փաշինյանը չանցկացնի արտահերթ ընտրություններ, պատրա՞ստ է ինքը ստանձնել նրան «պատուհանից դուրս նետելու» պատասխանատվությունը, Մինասյանը պատասխանել է․ «Ես գրել էի, որ սպասելու եմ իմ հերթին։ Կարծում եմ, որ սպասել եմ բավականին, և տեսա, որ ոչ ոք չի կարողանում այդ մարդուն պատուհանից դուրս շպրտել։ Հետևաբար՝ հիմա արդեն ես պետք է որոշեմ՝ ուզում եմ ստանձնել դա, թե ոչ, եթե ստանձնեմ, ուրեմն շպրտելու եմ, չկասկածեք:
Միքայել Մինասյանի հարցազրույցն ամբողջությամբ ՝ դիտեք այս հղումով