▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ պատրաստ կլինի «խաղաղության համաձայնագրի» «սևագիրը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել նախօրոք. այն պետք է տեղի ունենար Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցերից հետո միայն։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախնական տարբերակները։ Տեղեկության համաձայն, Գրիգորյանը և Հաջիևը ներկայացրել են իրենց դիրքորոշումները և եռակողմ ձևաչափով փորձել կոնսենսուսային որոշակի բանաձև ստանալ։ Մենք որոշ ժամանակ առաջ արդեն տեղեկացրել էինք, որ Փաշինյանը հանձնարարել է համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն արագացնել, որպեսզի ամենաուշը նոյեմբերի սկզբին տարբերակ լինի ձեռքի տակ:

Սակայն, ինչպես երևում է, գործընթացի տեմպերն ավելի են արագացել։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին հնարավոր է մասնակցի համաձայնագրի նախնական, «սևագիր» տարբերակ ունենալով իր հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին