▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ պետք է ազգայինը պահպանել, անօրինակա՞ն եք համար փողոց փակելը. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիա՝ ԱԺ-ի առջև

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ` «Կամք» նախաձեռնության անդամներն այսօր` նոյեմբերի 1-ին, բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի առջեւ:

Ըստ նախնական տեղեկությունների` այսօր ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկում են ընթանալու Երեւան ժամանած` Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Կանանց նկատմամբ բռնության եւ ըտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան ստորագրել է դեռ 2018թ., սակայն Ազգային ժողովը մինչ այսօր չի վավերացրել այն: Փաստաթուղթը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից, դրա ընդդիմախոսների պնդմամբ այն դեմ է մեր ազգային արժեքներին, խթանում է միասեռականների ամուսնությունը: Նրանք փաստաթուղթը չվավերացնելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել, որին արդեն միացել է 50 հազարից ավելի մարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին