▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ քովիդով հիվանդացա ու մահն աչքերիս առաջ էր, այդ ժամանակ հասկացա...Անիտա Հարությունյանի հուզիչ գրառումը

Դիտեք նաև՝

VS-ի մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

http://asekose.am/filemanager/uploads/2021/09/week-3/Anita_Harutyunyan.jpg

«Կյանքի մի փուլ է գալիս, որ սկսում ես նորովի գնահատել ամեն ինչ:Ուզում եմ մի քանի տողով կիսվել ձեզ հետ, որ դուք էլ գնահատեք այն կյանքը, որը հենց հիմա եք ապրում, հենց այս վայրկյանին, ոչ թե վաղը կամ եկող շաբաթ:

Վայելեք այն ինչ ունեք,սիրեք ու պաշտեք ձեր ունեցածը:

Երբ քովիդով հիվանդացա ու մահն աչքերիս առաջ էր, այդ ժամանակ հասկացա, թե ինչքան եմ սիրում կյանքն ու իմ հարազատներին: Գիտեք, թե ինչ դժվար էր լինել այդ վիճակում ու միևնույն ժամանակ լինել ծնողներիցս հեռու: Բոլորս էլ գիտենք, որ ցանկացած տարիքում մենք զգում ենք մամայի կարիքը, իսկ երբ հիվանդ ես այդ ցանկությունը քառապատկվում է:

Կարող է տարօրինակ հնչել, բայց Աստված այս հիվանդությունը իզուր չէր նախատեսել ինձ համար, քանի որ սա կյանքի մեծ դաս էր, որն ինձ շատ բան սովորեցրեց:

Նոր կյանքս համարում եմ սկսված` հեռու կեղծավոր ու շահամոլ մարդկանցից...շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս էին, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է լինեին կողքիս, բայց չեղան, այլևս իմ կողքին տեղ չունեն!!!

Հ.Գ. սիրեք Ձեզ ու միայն ինքներդ Ձեզ! »:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին