▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ տեսանելի կլինի ելքը

«Քանի՞ անգամ պիտի նախագահ փոխենք, որպեսզի հասկանանք, որ մեր դժվարությունները նախագահից չեն, որ իշխանությունները ոչ թե մեր դժվարությունների պատճառն են այլ իրենք էլ հետևանք են դաժան դարերի ընթացքում մեր ժողովրդի ձեռք բերած հիվանդությունների,,:

Երբ 1997 թվականին այս միտքը պարունակող հոդված հրապարակեցի, ընդդիմությունը, որ խիստ ակտիվ ետընտրական քաղաքական պայքար էր մղում իշխանությունների դեմ ու կրքերը եռում էին ողջ հանրապետությունով մեկ, ինձ որակեց որպես իշխանությունների պատվերով մարդկանց պայքարից շեղող, որպես ազգի դավաճան:

Հիմա էլ կան մարդիկ այս ու այնտեղ, ովքեր նույն մտքերիս համար նույն որակումն են տալիս ինձ:

Բայց ես հանգիստ եմ, քանի որ կյանքն իմ դաշնակիցն է և ուսուցանում է բոլորին: Մեկին՝ արագ, մյուսին՝ դանդաղ:

Քանի դեռ մենք չենք ճանաչել իրականությունը, Ելքը մեզ չի երևա:

Արծրուն Պեպանյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին