▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ վերադառնամ Հայաստան, ինձ 99 տոկոսով ձերբակալելու են․ 222 lava

Հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանը, ով առավել հայտնի է 222 Lava անունով, իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել է, որ երբ վերադառնա Հայաստան, նրան 99 տոկոսով ձերբակալելու են։

«Իմ խնդիրը 109 միլիոն դրամի ա, բայց չեմ նստում սուգ անում։ Հիմա, որ ես գամ Հայաստան ինձ 99 տոկոսով ձերբակալելու են»,- նշել է բլոգերը։

Հիշեցնենք, որ ինֆլյոենսեր-բլոգեր 222 lava-ն ավելի վաղ  տիկտոկերյան իր ալիքում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:

«Հարկային դաշտը վերջը 222 lava-ին էլ հասավ՝ 109 մլն դրամի վարչական տուգանքի չափով: Որ նման գումարներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք, որ մարդ կարող է բացի և ինֆարկտ ստանա, ո՞վ է պատասխան տալու: Գիտեմ, որ դուք հաճույք եք ստանում մեծ եկամուտ ստացող մարդուն նվաստացնելուց, բայց իմ դեպքում չպետք է այդպես լինի, ես բիզնեսմեն չեմ: Եկել եք ինձ, որ ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ առքուվաճառքի գործարք եմ անում, ո՛չ գովազդ եմ անում, տուգանո՞ւմ եք»,- ասել էր նա: Դեպքից հետո նա ընտանիքի հետ լքեց Հայաստանը :

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին