Երբևէ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:
Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր․ Թեմա» ծրագրին տված հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Արցախն ունեցել է, ունի և ունենալու է Զինված ուժեր` ավելի մոբիլ, ավելի մարտունակ: Մենք բոլորս միասին ընդհուպ կարող է օգնենք, թույլ չտանք, որ ռազմական ճանապարհով որևէ հարց լուծվի Հայաստանի Հանրապետությունում: Նույնը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Ամեն ինչ պետք է անել քաղաքակիրթ ճանապարհով»,- ասել է նա:
Բալասանյանը նշել է՝ Արցախը չեն թողնելու` որևէ մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական:
«Ավելի քան վստահ եմ, Հայաստանի Հանրապետության հետ մենք ունենալու ենք մեկ միասնական մեծ Արմենիա», - ասել է ԱԽ քարտուղարը։